Գվարդիոլան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

12:08, 30 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը «քաղաքայինների» հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է Goal.com-ը: Անգլիայի առաջնության հերթական տուրից հետո Գվարդիոլան հայտնել է, որ բաց է քննարկումների համար և պատրաստ է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում: «Ապագաս «Մանչեսթեր Սիթի»-ում կախված է գրանցված արդյունքներից: Ես ինձ հարմարավետ եմ զգում այս ակումբում»,-ասել է մասնագետը:

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:


© 2009 ARMENPRESS.am