Ռուսաստանի համար չկա ավելի կարևոր հարց, քան ազգամիջյան հարաբերությունները. Պուտին

21:24, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նման բազմազգ երկրի համար չկա ավելի կարևոր խնդիր, քան ազգամիջյան հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Էթնիկ, կրոնական կազմով այնպիսի բարդ երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, ոչ մի հարց ավելի կարևոր չէ, քան ազգամիջյան հարաբերությունների խնդիրը: Եթե մենք ուզում ենք հասնել ռուսաստանյան ժողովրդի  միասնությանն, ապա, իհարկե,  պետք է անընդհատ զբաղվենք այս խնդրով և մենք դա կանենք »,- ասել է Պուտինը:


© 2009 ARMENPRESS.am