Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել վճարումները ՆԱՏՕ-ի բյուջե

10:20, 28 Նոյեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե վճարումների ծավալը: Նոյեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պենտագոնում եւ ՆԱՏՕ-ում հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակներս դաշինքի բյուջեի 22 տոկոսը բաժին Էր ընկնում այն միջոցներին, որը տրամադրում Էր Վաշինգտոնը: Թրամփի վարչակազմը մտադիր Է այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 16 տոկոս: Հեռուստաալիքի գնահատումներով՝ Գերմանիան վճարում Է բյուջեի 14,8 տոկոսը:
Աղբյուրներից մեկը նշել Է, որ ԱՄՆ-ը խնայված միջոցները կուղղորդի Եվրոպայում անվտանգության որլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը: Դրանց թվում են՝ ծրագրերն Ուկրաինայում եւ Վրաստանում: CNN-ի տեղեկություններով՝ դաշինքի մաս կազմող մյուս պետությունները պատրաստ են փոխհատուցել պակասուրդը, որը կառաջանա Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջոցների կրճատումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am