Եվրահանձնաժողովի ղեկավարը Եվրամիությանը վերափոխումներ Է խոստացել «նոր մեկնարկի» համար

13:24, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանն առաջիկա հինգ տարում սպասվում են վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են ու թելադրված ժամանակով: Այդ մասին նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանում ԵՀ-ի նոր կազմի հաստատման շուրջ քվեարկությունից առաջ հայտարարել Է դրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ հինգ տարվա ընթացքում մեր միությանն սպասվում են վերափոխումներ, որոնք կվերաբերեն մեր հասարակության ու տնտեսության յուրաքանչյուր հատվածին: Մենք դա անելու ենք, որովհետեւ դա ճիշտ Է, այլ ոչ թե այն բանի համար, որ դա դյուրին կլինի»,-ասել Է նա՝ դիմելով եվրապատգամավորներին:

Նրա խոսքով՝ Եվրոպան ժամանակ առ ժամանակ մոռանում Է, որ իր մեծագույն ձեռքբերումները հնարավոր են դարձել այն ժամանակ, երբ «մենք խիզախ Էինք»: Նա կոչ Է արել եվրապատգամավորներին՝ աջակցել իր կոլեգիային «Եվրոպայի նոր մեկնարկի» համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am