ԱՄՆ-ի Կոնգրեսը տարահանել են օդային տարածության հնարավոր խախտման պատճառով

10:23, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան տարածքն արգելափակվել Է, իսկ ԱՄՆ-ի Կնգրեսը տարահանվել օդային տարածության հնարավոր խախտման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Միացյալ Նահանգերի զանգվածային լրատվամիջոցները:

«Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունն ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուղղաթիռներ Է ուղարկել հետաքննություն անցկացնելու համար»,- ասված Է հրամանատության հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ սկզբնական գնահատումները ցույց են տվել, որ ռադարի Էկրանին «կաթիլը» եղել Է չարտոնված օդանավ, որը խախտել Է օդային տարածությունը, ինչը հանգեցրել Է Սպիտակ տան տարածքի եւ Կապիտոլիումի կարճաժամկետ փակման:

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուղղաթիռները, որոնք ժամանել Էին կալանման, չեն հայտնաբերել հետագա գործողություններ պահանջող սպառնալիք, ասել Է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին:

Ներկայումս զրուցակցի տվյալներով՝ վերլուծվում են միջադեպի երեք հնարավոր պատճառներ. թռչուններ, մթնոլորտային անոմալիա կամ անօդաչու, հաղորդել Է «Իներֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am