Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով  

13:30, 26 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի ինքնասպանության հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են  քննիչները:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Նոյեմբերի 26-ին ժամը 9:00-ի սահմաններում Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:

Վերոհիշյալ քրեական հոդվածը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն:


© 2009 ARMENPRESS.am