ԱԺ-ում կքննարկվի Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ ստեղծելու հարցը

13:32, 25 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ազգային ժողովի խորհրդին կառաջարկի խորհրդարանում ստեղծել Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հարցով նախատեսվում է Ազգային ժողովի խորհրդին առաջարկել ստեղծել Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ: Սինգապուրի խորհրդարանում արդեն ստեղծվել է Սինգապուր-Հայաստան բարեկամական խումբը»,- նշեց Ռուբինյանը:

Հանձնաժողովը հարցն ընդունեց միաձայն:


© 2009 ARMENPRESS.am