Բժիշկները Բրիտանիայի ՆԳՆ-ին նախազգուշացրել են, որ Ասանժը կարող մահանալ բանտում

12:51, 25 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60-ից ավելի բժիշկներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Փրիթի Փաթելի անունով հղված բաց նամակը՝ նախազգուշացմամբ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող Է մահանալ բանտում, եթե շտապ բժշկական օգնություն չստանա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բժշկական տեսակետից եւ առկա տեղեկատվության հիման վրա 2020 թվականի փետրվարին դատարանի առաջ կանգնելու Ջուլիան Ասանժի ունակությունը մեր մեջ լուրջ անհանգստություն Է առաջացնում»,- մեջբերում Է անում Sky News հեռուստաալիքը նամակից, որը WikiLeaks-ը տարածել Է Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցներում: Մեծ Բրիտանիայից, Եվրոպայի երկրներից, Ավստրալիայից եւ Շրի Լանկայից մասնագետները նշում են, որ Ասանժը բժշկական կենտրոն տեղափոխվելու կարիք ունի՝ որակյալ մասնագետների կողմից նրա ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի անհետաձգելի գնահատման համար:

«Այդ օգնության բացակայության պայմաններում մենք լուրջ հիմքեր ունենք կարծելու, որ Ջուլիան Ասանժը կարող Է մահանալ բանտում»,- գրել են բժիշկները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am