Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը. Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15 համարի ներքո

19:00, 24 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գլիվիցե քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը «Colours Of Your Dream» երգով ելույթ է ունենալու 15 համարի ներքո:

Մրցույթի առցանց  քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին junioreurovision.tv կայքի միջոցով:

Քվերակությունն ավարտվեց նոյեմբերի 24-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Այս անգամ քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո ձեր ձայնը  կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն  նաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:


© 2009 ARMENPRESS.am