ՀՀ զինված ուժերում անցկացրել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

16:59, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի 3-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 21-ին անցկացրել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվել է երթ նախորոշված շրջան, զբաղեցվել են տանկային կրակակետերը, դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու ռազմավարական նշանակության օբյեկտները:


© 2009 ARMENPRESS.am