Անվտանգության օր 5-րդ զորամիավորումում. Զինված ուժերում անցկացվում են հրահանգավորումներ

16:46, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նպատակով նոյեմբերի 21-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրահանգավորումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ցուցադրել և ուսուցանել են զրահատեխնիկայի, զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման և օգտագործման անվտանգության ապահովման պայմանները:


© 2009 ARMENPRESS.am