Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Միշել Աունին

15:36, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Միշել Աունին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:


© 2009 ARMENPRESS.am