Հռոմում վերանվանել են ֆաշիստների հանցակիցների անունները կրող փողոցները

15:14, 22 Նոյեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները նոյեմբերի 21-ին վերանվանել են գիտնականներ Արտուրո Դոնաջոյի եւ Էդոարդո Ձավատարիի անունները կրող փողոցներն ու հրապարակը, որոնք իրենց արատավորել են ֆաշիստների հետ համագործակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
«Տեղանվանական զտում» անցկացնելու եւ մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները վերանվանելու մտադրության մասին Հռոմի քաղաքագլուխ Վիրջինիա Ռաջին հայտարարել Էր դեռ անցյալ տարվա վերջին: Ինչպես նշում Է ANSA-ն, 1938 թվականին ակադեմիկոսներ Դոնաջոն եւ Ձավատարին եղել են գիտության այն գործիչների թվում, որոնք պաշտպանել են դիկտատոր Բենիտո Մուսոլինիի ռասիստական օրենքները: Այժմ փողոցներին տվել են բժիշկ Մարիո Կարարայի եւ կենդանաբան Էնրիկի Կալաբրեզիի անուները, իսկ հրապարակին, որն ավելի վաղ նույնպես կոչվել Էր Դոնաջոյի պատվին, տրվել Է ֆիզիկոս Նելլի Մորտարայի անունը: Նրանք բոլորն Էլ հանդես Էին գալիս հակահրեական օրենքների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am