«Ռեալ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Բենզեմային  

13:24, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Կարիմ Բենզեմայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca հանդեսը: Պարբերականի տեղեկություններով` նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Բենզեման կդառնա նաև «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից  մեկը:

Ֆրանսիացին երազում է կարիերան «Ռեալ»-ում ավարտելու մասին, և ակումբի ղեկավարությանը դուր է գալիս այդ գաղափարը:


© 2009 ARMENPRESS.am