Պուտինը հանդիպում կանցկացնի Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ

16:34, 21 Նոյեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ, որն այցով ժամանում Է ՌԴ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պուտինը նաեւ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Ալիեւայի հետ, որն այցով ժամանում Է Ռուսաստան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

© 2009 ARMENPRESS.am