Մելքումյանը երկրորդ տուրում ոչ-ոքի է գրանցել

15:57, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Մելքումյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան` մրցելով ֆրանսիացի գրոսմայստեր Էթիեն Բաքրոնի հետ: Հաջորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը Մարկուս Ռագերն է:

Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարն ունի 11 տուրի: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին:


© 2009 ARMENPRESS.am