Google-ը կխստացնի քաղաքական գովազդի զետեղման կանոնները

12:05, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը պլանավորում Է խստացնել այն կանոնները, որոնք վերաբերում են քաղաքական գովազդ զետեղելուն: Այդ մասին ասված Է նոյեմբերի 20-ին նրա կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանել են Google-ի ներկայացուցիչները, նա մտադիր Է միջոցներ ձեռնարկել իր հարթակներում զետեղված «քաղաքական գովազդի նկատմամբ ընտրողների վստահությունն ամրապնդելու» համար: Խոսքն այն հայտարարությունների մասին Է, որոնք ցուցադրվում են Google որոնողական ծառայությունում եւ ընկերությանը պատկանող YouTube պորտալում, ինչպես նաեւ զետեղվում են առանձին կայքերում:

Հայտարարության մեջ ընդգծվում Է, որ Google-ը սահմանափակում Է քարոզչական նյութերի թիրախավորման հնարավորություններն օգտատերերի առանձին խմբերի համար: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ քաղաքական գովազդը կարելի կլինի ուղղորդել միայն հետեւյալ հատկանիշներով՝ օգտատերերի տարիքը, նրանց սեռը, ինչպես նաեւ գտնվելու վայրը:

Նոր կանոնները Մեծ Բրիտանիայում ուժի մեջ կմտնեն շաբաթվա ընթացքում, Եվրամիության մեջ մտնող մյուս երկրներում՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Google-ը նշված նորմերն ամբողջ աշխարհում կիրառելու Է 2020 թվականի հունվարի 6-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am