Մոուրինյոն խոսել է «Տոտենհեմ»-ի վիճակի մասին

10:11, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ նշանակված Ժոզե Մոուրինյոն խոսել է ակումբի վիճակի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  պորտուգալացի մասնագետը շեշտել է, որ երբ ինքն Անգլիայում մարզիչ էր, իր թիմերի համար միշտ էլ դժվար է եղել խաղալ «Տոտենհեմ»-ի դեմ: «Ես գոհ եմ թիմի կազմից, որ կա այժմ: Չկա աշխարհում մի մարզիչ, որ չսիրի երիտասարդների հետ աշխատանքը»,-ասել է Մոուրինյոն: Գլխավոր մարզչի խոսքով՝ «Տոտենհեմ»-ի մարզաբազան լավագույններից մեկն է աշխարհում:

Մոուրինյոյի պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի մրցաշրջանի ավարտը: 

 


© 2009 ARMENPRESS.am