Թրամփը կոչ Է արել ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին»

09:57, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պաշտոնազրկում հայտարարելու հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում հերթական ունկնդրումների ֆոնին հայտարարել Է, որ «վհուկների որսը» պետք Է հենց հիմա ավարտվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ վհուկների որսը պետք հենց հիմա ավարտվի: Դա վատ Է մեր երկրի համար»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում տեղի Է ունեցել Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ունկնդրումների հերթական փուլը: Ի թիվս ուրիշների, կոնգրեսականների հարցերին պատասխանել Է Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլանդը: Նրա ցուցմունքները, ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներից շատերի կարծիքով, ուժգին հարված են դարձել Թրամփի վարչակազմին: Մինչդեռ Թրամփը հավաստել Է ունկնդրումներում Սոնդլանդի բերած, իր կարծիքով, հանգուցային մեջբերման ճշտությունը: Սոնդլանդն ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության կոմիտեում հայտարարել Է, որ Թրամփը, խոսելով իր հետ, հավաստիացրել Է, որ ինքը ոչինչ չի ցանկանում Ուկրաինայից:

«Ես ոչինչ չեմ ցանկանում: Ես ոչինչ չեմ ցանկանում: Ես ծառայության դիմաց ծառայություններ չեմ ցանկանում»,- հաստատել Է Թրամփը Սոնդլանդի մեջբերումը:

Թրամփն ընդգծել Է, որ ինքը Սոնդլանդի հետ մոտիկից ծանոթ չԷ, բայց նրան «փառահեղ մարդ» Է համարում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am