Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակիցներ վարչական կալանքի են ենթարկվել

09:52, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս նոյեմբերի 21-ի գիշերը որոշում Է ընդունել 5-ից մինչեւ 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի՝ բերման ենթարկված տասը մասնակիցների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատավոր Վլադիմիր Պիլիշվիլիի վճռին դատապարտյալները եւ դատավարությանը ներկա քաղաքացիներն արձագանքել են բողոքով:

Դատավորը նաեւ վճռել Է ձերբակալվածներից մեկին տուգանել հազար լարիի (335 դոլարի) չափով: Ակցիայի ընթացքում ձերբակալված եւս 25 անձանց գործերը քննվելու են նոյեմբերի 21-ին: Ձերբակալված «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի գործը քննվելու Է առանձին: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության կողմից ակցիայի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել դրա 37 մասնակից: Նրանց բոլորին վարչական մեղադրանքներ են առաջադրված ոստիկանների կրագադրությունները չկատարելու եւ մանր խուլիգանության համար, հաղորդել Է «Ինտերաֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am