Sotheby՚s-ն աճուրդից հանել Է Բենքսիի քանդակը դրա գողության մասին պնդումներից հետո

17:59, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby՚s աճուրդային տունն վաճռքից հանել Է բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի The Drinker կոչվող քանդակը՝ 1 միլիոն ֆունտ (1,3 միլիոն դոլար) գնահատման արժեքով՝ այն պնդումներ հայտնվելուց հետո, թե այն գողացված Է եղել: Նոյեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարիչ Էնդի Լինքն ավելի վաղ հայարարել Է, որ իրեն համարում Է 180 սանտիմետր բարձրությամբ քանդակի օրինական տերը, որն իր պարտեզից գողացել են մի քանի տարի առաջ, որտեղ նա այն բերել Էր փողոցից: Սկզբնապես Բենքսին այդ գործը 2004 թվականին թողել Էր ոչ մեծ հրապարակում՝ Լոնդոնի կենտրոնի Շաֆթսբերի ավենյուից ոչ հեռու:

Այն ծաղրապատճենում Է Օգյուստ Ռոդենի ամենահայտնի քանդակներից մեկը՝ «Մտածողը», որի վրա ֆրանսիացի վարպետն աշխատել Է 1880 – 1882 թվականներին: Արձանի «գողությունից» հետո Լինքը կապվել Է Բենքսիի հետ եւ նրանից 5 հազար ֆունտի (6,5 հազար դոլարի) փրկագին պահանջել քանդակի վերադարձման համար:

Անանուն նկարիչն ի պատասխան նրան առաջարկել Է 2 ֆունտ (2,5 դոլար), որպեսզի մեկ կանիստր բենզին գնի եւ այրի «Գինեմոլին»: Արդյունքում քանդակն այդպես Էլ մնացել Է Լինքի պարտեզում, քանի դեռ այն այնտեղից չեն տարել անհայտ անձինք: Sotheby՚s-ը նշել Է, որ Բենքսիի գործն աճուրդից հետ կանչելու որոշումը կապված չԷ Լինքի պնդման հետ, ըստ որում անհայտ Է մնում, թե աճուրդային տունը երբ կկարողանա կրկին վաճառքի հանել այդ լոտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am