Միջազգային գիտաժողովի Եգիպտոսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:22, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից անցկացվող «Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» միջազգային գիտաժողովի Եգիպտոսի պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները՝ գեներալ Մոհամեդ Իբրահիմը, դոկտոր Մոհամեդ Ալ Զայաթը, դոկտոր Մոհամեդ Ֆարահաթը ներկայացնում են Կահիրեի ռազմավարական հետազոտությունների եգիպտական կենտրոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանց ուղեկցում էր Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին: Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին:

 


© 2009 ARMENPRESS.am