Փոխվարչապետի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին

12:39, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինձ ասացին այս առավոտյան, որ պարոն Էլոյանը դիմել է դատարան: Կոնկրետ չգիտեմ, թե դա ինչպես է հիմնավորվում, ենթադրում եմ` զրպարտության հետ կապված»,- ասաց Ավինյանը:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել է կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին։ «Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր է և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր»,- այն ժամանակ նշել էր Պետրոսյանը։


© 2009 ARMENPRESS.am