Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ

12:01, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Ավինյանը հայտնեց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում:

«Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասաց Ավինյանը:

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիրը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է: Նոյեմբերի 15-ին ակումբն անցկացրել է իր առաջին հանդիպում-քննարկումը:


© 2009 ARMENPRESS.am