Աֆղանստանում ԱՄՆ-ի երկու զինծառայող Է զոհվել ուղղաթիռի կործմանման հետեւանքով. Reuters

10:26, 20 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ԱՄՆ-ի երկու զինծառայող Է զոհվել ուղղաթիռի կործմանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորականների հայտարարությունը:
«Ուղղաթիռի կործմանման պատճառը պարզվում Է, սակայն, նախնական տվյալներով՝ հիմքեր չկան պնդելու, որ դա տեղի Է ունեցել թշնամական կրակի հետեւանքով»,- ասված Է հայտարարության տեքստում:
Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն բերվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 10.08

© 2009 ARMENPRESS.am