Լուկաշենկոյի որդին նոր բարձր պաշտոն Է ստացել Բելառուսում

16:45, 19 Նոյեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել Է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԲԵԼՏԱ-ն:
Բելառուսի ղեկավարն ընդգծել Է, որ այդ պաշտոնին իր որդուն առաջադրելու առաջարկությունն ինքը չի արել: Նա հիշեցրել Է, որ այս պահին Վիկտորն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականն Է, սակայն պետության ղեկավարը դեռ չի որոշել, թե իր որդին կհամատեղի արդյոք այդ պաշտոնները:
«Դա մեծ կորուստ կլինի պետության մեջ: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ նա օգնական Էր աշխատում, որովհետեւ ինձ կապի ամենասերտ բաց կապուղին Էր անհրաժեշտ իմ եւ ուժային կառույցների միջեւ»,- ընդգծել Է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել Է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իր ցանկության մասին լուրերը:



© 2009 ARMENPRESS.am