Աշխարհի առաջնությունից մեդալներ բերած ծանրորդները պարգևատրվել են նաև հայրենիքում

15:29, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները պարգևատրվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսաստանաբնակ Էդգար Արամյանը ավտոմեքենայով է պարգևատրել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանին, դրամական պարգևների են արժանացել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, աշխարհի առաջնության մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը: Կատարած աշխատանքի համար պարգևի է արժանացել նաև հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Աշխարհում չկա մի հավաքական, որը չի երազում իր կազմում ունենալ այս տղաներին: Մենք էլ շնորհակալ ենք, որ աշխատանքը գնահատվում է»,-ասել է Ալավերդյանը:

Թաիլանդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում:


© 2009 ARMENPRESS.am