Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել

15:12, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել էին հենց դեպքի վայրում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Երևանի բնակիչներ 20 ու 26-ամյա երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն այրված հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ՝ ծալովի դանակ, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։
«Թել Սելլ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ընդունվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


© 2009 ARMENPRESS.am