Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

10:49, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցել դրանց աշխատանքում: Դա հետեւում Է Downdetector ծառայության Էջում նոյեմբերի 19-ին տարածված տվյալներից, ծառայություն, որը հետեւում Է ինտերնետ-ռեսուրսների կայունությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անսարքություններ են նաեւ առաջացել Facebook-ի Messenger հավելվածի աշխատանքում: Խափանումներից, որոնք արձանագրվում են Երեւանի ժամանակով մոտավորապես 02:16-ից, մյուսներից ավելի հաճախ գանգատվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բրազիլիայի օգտատերերը:

Ինչպես նշվում Է, անսարքությունների վերաբերյալ գանգատներ են ստացվում նորությունների ժապավենների արտապատկերման եւ օգտահաշիվներ մուտքի ժամանակ: Օգտատերերի շուրջ 16 տոկոսը հայտնել Է սոցիալական ցանցերի լրիվ անջատման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am