Իրանում անկարգություններ են տեղի ունենում վառելիքային ճգնաժամի պատճառով

10:06, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում անկարգություններ են տեղի ունենում վառելիքի գների բարձրացման պատճառով: Դրանք ներկայացված են Sputnik-ի հրապարակած տեսանյութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչեւ 15 հազար ռիալ) ավելացել Է բենզինի արտոնյալ արժեքը մեկ մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում: Նոր կանոնների համաձայն, ավտոմեքենայի տերն այդ գնով ամսական կարող Է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին, մոտոցիկլետի տերը՝ 25 լիտր: Առանձին բաժնեչափ Է նախատեսված տաքսիստների համար՝ 400 լիտր:

Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում: Տեղական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել Է 12-ից մինչեւ 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ եւ վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար: Իրանում ավտոմոբիլային տրանսպորտը շատ մեծ տեղ Է զբաղեցնում տնտեսությունում, երկրում կան երկաթուղիներ, բայց դրանք այնքան Էլ զարգացած չեն տեղանքի ռելիեֆի պատճառով:

Ուստի ավտոմոբիլային տրանսպորտը հզոր դիրքեր Է զբաղեցնում տնտեսությունում: Եվ վառելիքի գների բարձրացումը միանգամից կհանգեցնի բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գների բարձարցման: Փորձագետները նշում են, որ Իրանը գտնվում Է Վաշինգտոնի կողմից կոշտ ճնշման պայմաններում, երկրի տնտեսությունը վիթխարի դժվարություններ Է կրում, իսկ վառելիքի գների բարձրացումը լուրջ սպառնալիքներ Է ստեղծում:


© 2009 ARMENPRESS.am