Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում տան տանիք է այրվել

21:57, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Վարդաքար գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Կյանք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում (սեփականատեր՝ Արարատ Ս.): 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 15:38-ին:

Այրվել են տան տանիքի և ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ): 


© 2009 ARMENPRESS.am