Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

20:55, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: 


© 2009 ARMENPRESS.am