Զովունի գյուղում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

20:50, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am