Սոֆի դի Մարտինոն միացել Է «Լոկի» սերիալի դերասանական կազմին

14:58, 18 Նոյեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Սոֆի դի Մարտինոն միացել Է Disney+-ի համար «Լոկի» սերիալի դերասանական կազմին եւ, հնարավոր Է՝ կմարմնավորի խորամանկության եւ խաբեության աստծուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը:
Առաջիկա շոուում, որի պրեմիերան պլանավորված Է 2021 թվականին, իր դերին կվերադառնա Թոմ Հիդլսթոնը: Նախագծի ռեժիսորը Քեյթ Հերոնն Է («Սեռական դաստիարակություն»), իսկ սցենարիստը՝ Մայքլ Ուոլդրոնը («Ռիքը եւ Մորթին»):
Աղբյուրներից մեկի տեղեկատվության համաձայն, դի Մարտինոն («Ողջ մնացածները», «Զուտ անգլիական սպանություն») կդառնա Լոքիի կին-մարմնավորումը, այսինքն՝ փաստորեն «դերը կբաժանի» Հիդլսթոնի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am