Ավստրալիայում հավկիթի մեծությամբ կարկուտ Է տեղացել

13:05, 18 Նոյեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Քվինսլենդում հավկիթի մեծությամբ կարուտ Է տեղացել եւ կոտրել ավտոմեքանաների, տների եւ ձեռնարկությունների ապակիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 7News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ «վիթխարի կարկուտի եւ ավերիչ քամիների» մասին նախազգուշացումը թողարկվել Է սկսած Գրիմփի քաղաքից մինչեւ Բրիսբենի հարավային մասն ընկած բնակավայրերի համար: Նման երեւույթների են հանդիպել Քվինսլենդի հարավի Սանշայն Քոստի շրջանի բնակիչները: Ըստ որում սաստիկ քամի՝ վայրկյանում մինչեւ 16 մետր պոռթկումներով, դիտվել Է նաեւ նահանգի այլ շրջաններում:
ABC հեռուստաալիքն, իր հերթին, նշում Է, որ սաստիկ քամին առանց Էլեկտրականության Է թողել գրեթե 20 հազար տուն երկրի հարավ - արեւելքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am