911-ը մեկ շաբաթում արտակարգ պատահարի 214 ահազանգ է ստացել

11:53, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում նոյեմբերի 11-17-ը գրանցվել է 400 դեպք, որից 214-ը՝ արտակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի:


© 2009 ARMENPRESS.am