Ցիցիպասը հաղթել է ATP ամփոփիչ մրցաշարում

09:37, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը հաղթել է ATP տարվա ամփոփիչ մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում ընթացող մրցաշարի եզրափակիչում Ցիցիպասն ուժերը չափել է ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ: 2 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը գերազանցել է ավստրիացուն երեք սեթում՝ 6:7 (6:8), 6:2, 7:6 (7:4):

2001 թվականից ի վեր հույն թենիսիստն ամենաերիտասարդն է, ով հաղթել է տարվա ամփոփիչ մրցաշարում:


© 2009 ARMENPRESS.am