Գաբուզյանը հաղթել է Սենթ Լուիսի մրցաշարի նախավերջին տուրում

09:33, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են իրենց ելույթները Սենթ Լուիսի «Winter Chess Classic»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի նախավերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը A խմբում հաղթանակ է տոնել՝ գերազանցելով ղազախ շախմատիստին, իսկ B խմբում Տիգրան Հարությունյանը կիսել է միավորը: Այժմ Հարությունյանը 6-րդն է, իսկ Գաբուզյանը՝ 8-րդը:

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:


© 2009 ARMENPRESS.am