Պորտուգալիան նվաճել է Եվրո-2020-ի ուղեգիր

22:13, 17 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնության որակավորման փուլի B խմբեր 10-րդ տուրում Պորտուգալիան 2:0 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգին և խմբում գրավելով երկրորդ տեղը՝ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Այս խմբում առաջին տեղով ավելի վաղ ուղեգիր նվաճել էր Ուկրաինան:

Ավելի վաղ՝ Եվրո-2020-ի 24 հավաքականներից 16 ընտրանիններն արդեն հայտնի էին՝ Չեխիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Գերմանիա, Խորվաթիա։

Եվրո-2020-ը, որին կմասնակցի 24 ընտրանի, կանցկացվի Եվրոպայի 12 քաղաքի 12 մարզադաշտում: Եվրո-2020 խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am