Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

15:52, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը 16-ի և 17-ի հատկապես ցերեկները աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


© 2009 ARMENPRESS.am