Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը և մահացել

15:01, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:54-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 4 շենքի ետնամասում գտնվող կոյուղահորը: Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին:

 


© 2009 ARMENPRESS.am