Ճապոնիայի ափերին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:26, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ափերի մոտ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 10 կմ խորության վրա:

Տեղեկություն զոհերի կամ հնարավոր ավերածությունների, ինչպես նաև ցնցումներին հաջորդած ցունամիի վտանգի մասին չկա:


© 2009 ARMENPRESS.am