Դժվար էր առաջին կեսում. Արտակ Գրիգորյան

00:40, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արտակ Գրիգորյանը հույների դեմ մրցախաղը որակեց դժվար:

«Դժվար հանդիպում էր: Մենք լավ ուսումնասիրել էինք հույներին և նրանք շատ լավ թիմ ունեն: Պատահական չէր, որ հաղթել էին Բոսնիա և Հերցեգովինային: Մեզ համար դժվար էր, հատկապես որ տղաներից շատերը բացակայում էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Վերջինի խոսքով՝ անկախ առաջատարների բացակայությունից հավաքականը պայքարել է մինչև վերջ: «Առաջին կեսում դժվար էր, քանի նոր մարզչի խոսքերը դժվարությամբ էին ըմբռնում, սակայն երկրորդ կեսում ամեն ինչ ավել հեշտ էր»,-առանձնացրեց ֆուտբոլիստը:

Եվրոպայի առաջնության որակավորման նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Հունաստանի պարտվեց 0:1 հաշվով:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am