Մենք հույներին զիջեցինք որակապես. Խաշմանյան

00:18, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Հունաստանի դեմ Եվրո-2020- որակավորման փուլում արեց այն, ինչի ունակ էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: «Նվիրվածության առումով տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Նրանք մաքսիմում նվիրվեցին: Բայց որակական առումով մենք զիջեցինք հույներին: Հունաստանն իրոք լավ կազմակերպված հավաքական ունի: Մրցակիցն առավելություն ուներ և նրանց հաղթանակն օբյեկտիվ էր»,-ասաց մարզիչը:

Խաշմանյանի կարծիքով՝ հավաքականը պաշտպանողական տակտիկայով չէր գործում և փորձում էր կազմակերպված գործել հետին գծում՝ շեշտը դնելով արագ գրոհների վրա: «Երկրորդ կեսում մրցակիցը զիջում էր մեզ տարածության համար պայքարում: Մենք մեծ դժվարությամբ էին կիսապաշտպանությունից հարձակման անցնում»,-շեշտեց նա:

Եվրոպայի առաջնության որակավորման նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Հունաստանի պարտվեց 0:1 հաշվով:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am