«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ը սկսում է ձմեռային շուրջօրյա հերթապահությո

18:48, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ը նոյեմբերի-18-ից սկսում է ձմեռային շուրջօրյա հերթապահություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ (010 56-25-33) շուրջօրյա հերթապահ հեռախոսահամարից, ինչպես նաև «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջից կամ ֆեսբուքյան սոցիալական էջից»,- նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am