Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացմանը

16:06, 15 Նոյեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության եւ գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am