Իլոն Մասքի ստարտափը մտադիր Է հաղթահարել շիզոֆրենիան, աուտիզմը եւ ամնեզիան

15:13, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ձեռնարկատեր, ներդրող, միլիարդատեր Իլոն Մասքը կարծում Է, որ Neuralink ընկերության՝ իր օժանդակությամբ ստեղծված մշակումները կարող են օգնել այն մարդկանց, որոնք տառապում են շիզոֆրենիայով, աուտիզմով կամ ամնեզիայով: Այդ մասին նա հայտնել Է լրագրող Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է YouTube-ի պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ Neuralink-ն ամենից առաջ կլուծի ուղեղի հետ կապված շատ խանգարումների խնդիրներ: Խոսքը, մասնավորապես, աուտիզմի, շիզոֆրենիայի, հիշողության կորստի մասին է, բոլորն Էլ հիշողության խնդիրներ են ունենում որոշակի տարիքում: Ծնողները չեն կարողանում հիշել երեխաների անունները եւ նման բաներ,- արձանագրել Է Մասքը:- Կարծում եմ, որ Neuralink-ը կարող Է վիթխարի օգուտ բերել այն դեպքերում, երբ լրջորեն վնասված Է գլխուղեղը կամ ողնուղեղը: Կարելի Է շատ բան անել՝ բարձրացնելու մարդկանց կյանքի որակը»: Գյուտարարը նաեւ ենթադրել Է, որ Neuralink-ը հեռանկարում կկարողանա առաջարկել մեթոդներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպես Է կազմակերպված եւ գործում մարդու ուղեղը:

Ձեռնարկատերը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով՝ Neuralink-ն ապագայում կօգնի բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ ընդլայնել դրա հնարավորությունները համակարգչային համակարգերին միացնելու միջոցով: «Մենք չենք կարող ավելի խելացի լինել, քան թվային գերհամակարգիչը: Այնպես որ, եթե դուք չեք կարող դրանց գերազանցել, միացեք դրանց,- ասել Է Մասքը:- Մենք գոնե նման հնարավորություն կունենանք»: Neuralink ընկերությունը Կալիֆոռնիայում գրանցվել Է 2016 թվականի հուլիսին՝ Մասքի աջակցությամբ: Հուլիսին Neuralink-ի ներկայացուցիչները The New York Times-ի լրագրողներին հայտնել են, որ ֆիրման 90 աշխատակից ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am