Թիերի Անրին մարզչական աշխատանքի է անցել ՄԼՍ-ում

22:10, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Թիերի Անրին նորից անցել է մարզչական աշխատանքի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Անրին այսուհետ կմարզի ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող  «Մոնրեալ Իմպակտու»-ն: Ֆրանսիացին փաստել է, որ ինքը ծանոթ է առաջնությանը և սիրով է ընդունել թիմը մարզելու առաջարկը:

Նախորդ մրցաշրջանում՝ 2018/19, Անրին մարզում էր «Մոնակո»-ն:

 

 


© 2009 ARMENPRESS.am