Վերադառնում եմ. Մխիթարյան

21:59, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է նորից մարզվելուն:

«Ես վերադառնում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցցանցերի իր էջում գրել է հայ կիսապաշտպանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի հիմնական խմբի հետ: «Գայլերը» հերթական մարզումն են անցկացրել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել ազգային թիմերին միջազգային դադարի համար: Մարզվել է նաև Մխիթարյանը:

Հայաստանի ընտրանու ավագը չի միացել հավաքականին Եվրո-2020-ին ընտրական փուլի վերջին երկու խաղերին` Հունաստանի և Իտալիայի դեմ:

 

 


© 2009 ARMENPRESS.am