«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տանձուտը հերոսի անվամբ հիմնանորոգված դպրոցի շենք ունի

09:02, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից տարբեր բնակավայրերում սկսեցին գործել հանրակրթական դպրոցներ, որոնք էլ դարձան ազատագրված եւ վերահայացող շրջանի կայացման հիմքը:

Օրերս կայացավ Տանձուտի արդեն հիմնանորոգված դպրոցի անվանակոչությունը: «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը վերջին տարիներին 7 դպրոց է հիմնանորոգել ու կառուցել շրջանում, եւ 2016-ի ապրիլից հետո կառուցված-հիմնանորոգվածները կոչվել են Ապրիլյան քառօրյայի անմահ հերոսների անուններով: Ավանդույթը շարունակվում է, եւ Տանձուտի դպրոցը կոչվեց անմահության ճանապարհը բռնած հերոս Ադամ Սահակյանի անունով:

Ներկաներին իրենց ելույթներով՝ ռազմահայրենասիրական երգեր, ասմունք, պար, ողջունեցին դպրոցի աշակերտները: Մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հերոսի հայրը՝ Խաչատուր Սահակյանը, եւ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արեւիկ Ղուկասյանը:  Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան-Սահակյանը, իր ելույթում ասաց՝ իր ընտանիքը հուզված է, սակայն հպարտ, որ Արցախում՝ ազատագրված հայրենիքում, իր որդու անունով դպրոց կա:

«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց՝ մի քանի տարի է, ինչ իրենց հիմնադրամը Քաշաթաղի շրջանում զբաղվում է բնակարանաշինությամբ եւ դպրոցների կառուցմամբ: Նա ասաց նաեւ, որ դպրոցի վերանորոգման համար ծախսվել է 120 հազար դոլար, տանիքի վերանորոգումը, գույքի ձեռքբերումը  կատարվել են ԱՀ կառավարության կողմից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am